Դուք մտածում եք, որ մի օր ձեր կյանքում կգա այն պահը, երբ ամեն ինչ վերջապես կհանգստանա, կթեթևանաք, կդադարեք ամեն ինչ վերահսկել, կհարստանաք, կխելոքանաք, կթուլանաք, կզարգանաք… և հենց հետո կսկսեք ապրել «իրական կյանքով»։

Բայց…

«Լավ կլիներ, եթե…» մտածելաոճը մարդուն դրդում է անվերջ տառապանքի։


Ճշմարտությունն այն է, որ կյանքը այդպես չի աշխատում։


Ձեզ կհիասթափեցնեմ․ անկայուն աշխարհում «լավ վաղվա» սպասելը շատ միամիտ է։

Այդ «եթե»-ն կարող է երբեք չկատարվել։


Իսկ հանգստության գաղտնիքը շատ պարզ է,

եթե կարողանաք ինքներդ ձեզ ասել,


«Ինձ հետ ամեն ինչ լավ է լինելու նույնիսկ, եթե ինձ լքեն, դավաճանեն, թողնեն, եթե փող չունենամ, հիվանդանամ։ Ես կհաղթահարեմ, որովհետև արդեն հարյուր անգամ հաղթահարել եմ»։


Սա ուրիշ մտածելաոճ է․

«Եթե նույնիսկ դա էլ լինի՝ ես միևնույն է կհաղթահարեմ»։


Իմ «տրամաբանական ապացույցը» շատ պարզ է․

դուք ապրում եք։

Այժմ կարդում եք այս տեքստը։

Մի պահ մտածեք՝ ինչքան բան եք արդեն անցել…


Դուք դեռ կենդանի եք, նույնիսկ այն ժամանակներից հետո, երբ թվում էր՝ ցավը անտանելի էր։


Աշխարհը երբեք այնպիսին չի լինելու, ինչպես դուք եք պատկերացնում։


Միակ բանը, որ իրոք կարելի է սպասել, սա է․

դուք կհաղթահարեք։

Լավ կլինի նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բան պատահի, որ չեք նախատեսել։


Այս մտածողությունը սկսվում է այն պահից, երբ փոխում եք ներքին շեշտադրումը․

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է արդեն հիմա»։


Թեև այժմ ամեն ինչ անկայուն է, ծանր է, անհասկանալի է,

դուք միևնույն է կհաղթահարեք։


Եվ հենց այդ ներքին զգացողությունն է ձեզ առաջ տանում։


Իհարկե, հիմա կարող եք ինձ ասել․

«Քեզ համար հեշտ է, մասնագետ ես, քեզ մոտ ամեն ինչ լավ է, իսկ ես՝ …»


Իսկ դուք իրավացի եք։ Ձեզ համար հիմա իսկապես դժվար է։


Բայց ինքներդ ձեզ ստելով՝ թե մի օր գալու է «լավ ժամանակը», ոչինչ չի փոխվում։

Ձեր միակ իրական հենարանը դուք եք։


Թռչունը հույսը չի դնում ճյուղի վրա։

Նա վստահում է իր թևերին։

Նա հույս չի ունենում, որ ճյուղը երբեք չի կոտրվի՝ նա գիտի, որ ինքն է հաղթահարելու։

Ինչպես դուք։


Փոխարենը սպասելու «լավ ժամանակներին», ցավից խուսափելու, մարդկանց փոխելու, սիրո համար պայքարելու՝

կարող եք պարզապես մեկ փոքր քայլ անել դեպի այն կյանքը, որ ուզում եք։


Եվ ասել ինքներդ ձեզ․

«Այո, գուցե հիմա լավագույն ժամանակը չէ։ Բայց նախկինում էլ չէր։ Եվ ես հաղթահարել եմ։ Հիմա էլ կկարողանամ։ Ես մենակ չեմ, ես ինձ ունեմ։ Եթե նույնիսկ ամեն ինչ խառնվի՝ ես կհաղթահարեմ։ Ամեն ինչ լավ է լինելու»։


Բայց եթե տեսնում եք, որ միևնույն շրջանը կրկնվում է, որ գնալով ուժերը սպառվում են, և դուք չեք ուզում հաջորդ 10 տարին ապրեք այնպես, ինչպես անցած 10-ը՝

բարի գալուստ թերապիա։


Սա իսկապես աշխատող ճանապարհ է՝

կյանքը հիմա, այս պահից սկսած, ավելի լավ ապրելու համար։


Ազատվել այն բանից, ինչ տարիներով խանգարել է ձեզ՝

հանգիստ լինել, վստահ լինել, էմոցիոնալ կայուն լինել։


Իմ «Անհատական ռազմավարությունների թերապիայում» ես աշխատում եմ անհանգստության հետ՝

Հիպնոթերապիայի միջոցով։

Փոխում ենք մտածողությունը

«Լավ կլինի, եթե…»-ից դեպի

«Լավ կլինի, նույնիսկ եթե…»։

Հանում ենք խորքային վերքերը, որոնք ակտիվացնում են անհանգստությունը։

Ու սովորում ենք ամենակարևորը՝

վստահել ինքներդ ձեզ, որ միշտ կհաղթահարեք։


Եթե պատրաստ եք սկսել ավելի լավ ապրել հենց այսօր, գրանցվեք անվճար խորհրդատվության ներքևում։

👉 Շնորհակալություն։ Ես կկապվեմ քեզ հետ , որպեսզի համաձայնեցնենք ժամանակը։
Made on
Tilda