Ինչո՞ւ տագնապն ու ներքին լարվածությունը (որը շատերն անվանում են «նևրոզ») հնարավոր չէ հաղթահարել սովորական կամքի ուժով կամ դեղերով

Որտե՞ղ է թաքնված իրական լուծումը

Ինչպե՞ս ենթագիտակցության մակարդակով բացահայտել Ձեր վախերի բուն աղբյուրն ու վերականգնել ներքին խաղաղությունը՝ առանց տարիներ տևող անարդյունավետ փնտրտուքների։

Ծանո՞թ է այս զգացողությունը՝ սրտի արագ խփոցներ, վատ բանի անհանգիստ սպասում, անհանգիստ մտքեր, սխալվելու կամ կառավարելիությունը կորցնելու վախ, երբ թվում է, թե կորցնում եք վերահսկողությունը սեփական մարմնի հանդեպ։

Դուք փորձում եք հանգստանալ, կարդում եք օգտակար խորհուրդներ, գուցե օգտագործում եք դեղեր կամ հաճախում մասնագետների, բայց տագնապը միայն կարճ ժամանակով է նահանջում ու նորից վերադառնում։
Ինչո՞ւ է այդպես։

Իրական պատճառը, որի մասին սովորաբար լռում են

Տագնապը, ներքին լարվածությունն ու սուր խուճապային զգացողությունները հիվանդություն չեն։ Դրանք Ձեր ենթագիտակցության ազդանշաններն են։

Մեր ուղեղի գիտակցական մասը փորձում է լուծել խնդիրը տրամաբանությամբ, բայց տագնապի բուն մեխանիզմները ձևավորվել են շատ ավելի վաղ՝ մեր մանկության տարիներին, որպես պաշտպանական ռեակցիա։ Դրանք «գրանցվել են» Ձեր ենթագիտակցության և մարմնական հիշողության մեջ։

Դուք չեք կարող կամքի ուժով հրամայել Ձեր սրտին արագ չխփել, կամ մտքերին՝ չպտտվել գլխում։ Դա նույնն է, թե փորձեք համակարգչի էկրանը սրբելով ջնջել ներքին ծրագրային վիրուսը։ Աշխատել է պետք անմիջապես ենթագիտակցության հետ։

Ինչպե՞ս է աշխատում իմ մեթոդը

Իմ մեթոդը թույլ է տալիս ոչ թե տարիներով անարդյունավետ խոսել խնդրի մասին, այլ անմիջապես անցնել գործնական աշխատանքի։

Եվ ամենակարևորը՝ ես բժիշկ չեմ, իսկ Դուք հիվանդ չեք:

Բժիշկները զբաղվում են հիվանդությունների բուժմամբ,սակայն տագնապայնությունն ու ներքին լարվածությունը հիվանդություն չեն, այլ ենթագիտակցության պաշտպանական մեխանիզմներ: Այդ պատճառով, եթե բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ Դուք ֆիզիկապես առողջ եք, ապա Դուք բժշկական միջամտության կամ իմ անձնական ներկայության կարիքը չունեք:

Ձեր լրացրած վերլուծական հարցաշարն արդեն լիովին բավարար է, որպեսզի ես հասկանամ Ձեր ներքին վիճակն ու Ձեզ փոխանցեմ այս ուղեցույցը, որն օգնում է ինքնուրույն վերակառուցել ենթագիտակցական ծրագրերը:

Ինչո՞ւ է հնարավոր հասնել արդյունքի ընդամենը 4 սեանսով, եթե մինչ այդ տարիներ շարունակ ոչինչ չի օգնել։

Պատճառն այն է, որ ենթագիտակցության հետ աշխատանքում 1 սեանսը փոխարինում է ամիսներ տևող դասական աշխատանքներին, քանի որ մենք շրջանցում ենք ուղեղի վերլուծական վահանն ու անմիջապես ազդում խնդրի արմատի վրա։

Սա «կախարդական հաբ» չէ, որը կաշխատի մեկ օրում։ Սա 1.5 - 2 ամիս տևողությամբ համակարգված ծրագիր է։ Դուք աշխատելու եք այս 4 խորը սեանսների հետ իմ կողմից տրված հատուկ ժամանակացույցով՝ լսելով դրանք պարբերաբար։ Նոր նեյրոնային կապերի ամրապնդումը պահանջում է ժամանակ և կրկնություն, այդ պատճառով յուրաքանչյուր սեանս ունի իր հստակ պարբերականությունը, ինչն էլ ապահովում է կայուն և երկարատև արդյունքը։

Ի՞նչ է ներառում ծրագիրը

Սեանս 1. Ներքին անվտանգության վերականգնում և սահմաններ

  • Այս սեանսն օգնում է խաղաղեցնել Ձեր մարմնի ֆոնային լարվածությունն ու տագնապը։ Դուք կվերականգնեք Ձեր ներքին անվտանգության և պաշտպանվածության զգացողությունը և կսովորեք ենթագիտակցորեն կառուցել այնպիսի ներքին սահմաններ, որոնք այլևս թույլ չեն տա արտաքին սթրեսներին կոտրել Ձեր խաղաղությունը։

Սեանս 2. Ծնողական կերպարների հետ աշխատանք և կուտակված հույզերի արտահայտում

  • Տագնապի բուն աղբյուրը հաճախ մանկության տարիներից մնացած չարտահայտված էմոցիաներն են, նեղացվածությունն ու բարկությունը ծնողական կերպարների հանդեպ։ Այս սեանսը թույլ է տալիս բացարձակ էկոլոգիապես մաքուր ձևով ենթագիտակցությունից դուրս բերել և թոթափել այդ կուտակված ծանրությունը, ինչն անմիջապես թեթևություն և ազատություն է բերում Ձեր մարմնին։

Սեանս 3. Վերադարձ դեպի անցյալ և տագնապի բուն աղբյուրից ազատում

  • Այս սեանսում Դուք կօգտագործեք Ձեր մարմնական լարվածությունն ու տագնապի զգացողությունը որպես «կամուրջ»՝ ենթագիտակցորեն վերադառնալու Ձեր անցյալ, որտեղ առաջին անգամ ծնվել է այդ վախը։ Դուք կհանդիպեք Ձեր փոքրիկ կերպարին, կթոթափեք տրավմատիկ փորձն ու Ձեր ենթագիտակցության մեջ կտեղադրեք անխախտ ներքին պաշտպանություն։

Բոնուսային Սեանս 4. Գերհոգնածության թոթափում և խորը վերականգնում

  • Սա հատուկ, արագ ազդեցության վերականգնողական սեանս է, որն օգնում է անմիջապես կանգնեցնել գլխում պտտվող անհանգիստ մտքերը և թուլացնել գերլարված վիճակը։ Այն թույլ է տալիս բաց թողնել կուտակված հոգնածությունը՝ Ձեր մարմնին և հոգուն պարգևելով խորը քուն և ներքին անդորր։

Ինչպե՞ս եք Դուք անցնելու այս ծրագիրը.

Որպեսզի ծրագիրը տա առավելագույն կայուն արդյունքը և Ձեր նյարդային համակարգը հասցնի վերակառուցվել, ես Ձեզ համար մշակել եմ անցման այս պարզ և հստակ ժամանակացույցը։

  • Փուլ 1. Նախապատրաստում (Շաբաթ 1)։ Լսում եք Սեանս 1-ը շաբաթական 3-4 անգամ, իսկ Սեանս 4-ը՝ զուգահեռ ամեն օր։

  • Փուլ 2. Կուտակված հույզերի թոթափում (Շաբաթ 2 - 3)։ Լսում եք Սեանս 2-ը շաբաթական 2 անգամ։ Ծանրություն զգալու դեպքում անմիջապես լսում եք Սեանս 4-ը կամ 1-ը՝ վիճակը կայունացնելու համար։

  • Փուլ 3. Վերադարձ դեպի անցյալ (Շաբաթ 4 - 7)։ Լսում եք Սեանս 3-ը շաբաթական ընդամենը 1 անգամ (առավելագույնը՝ 2)։ Մյուս օրերին պարզապես հանգստանում եք։

  • Փուլ 4. Արդյունքների ամրապնդում (Շաբաթ 8)։ Լսում եք Սեանս 1-ը կամ 4-ը ըստ ցանկության և կարիքի՝ նոր, խաղաղ վիճակն ամրապնդելու համար։

Այս ամենը Դուք անցնում եք բացարձակ անվտանգ, հարմարավետ և ինքնուրույն ձևաչափով՝ իմ կողմից տրված ժամանակացույցով։
Made on
Tilda