Ինչո՞ւ են բժիշկներն ասում, որ դուք առողջ եք, բայց ձեր սիրտը «պայթում» է տագնապից

Ամեն ինչ կարծես, թե կարգին է: Բայց ներսում մի անբացատրելի լարվածություն է, որ «հեսա մի վատ բան է պատահելու»:


Սիրտը սկսում է արագ բաբախել: Օդը չի հերիքում: Թվում է՝ հեսա կա՛մ կմահանաք, կա՛մ կխելագարվեք:


Դուք վազում եք բժիշկների մոտ: Ստուգում եք սիրտը, թոքերը, գլուխը: Պատասխանը նույնն է. «Դուք առողջ եք, սա պարզապես սթրես է»:


Բայց ձեզ համար դա սթրես չէ: Դա մղձավանջ է, որը խլում է ձեր կյանքը:


7 տարի փակուղու մեջ. Աննայի պատմությունը

Այս պատմությունը իմ հաճախորդներից մեկի՝ Աննայի մասին է: Նա ապրում էր այս վիճակում ավելի քան 7 տարի:


Նրա կյանքը վերածվել էր անվերջանալի վերահսկողության: Նա պետք է գիտենար՝ որտեղ է մոտակա դեղատունը, ով կա կողքին, եթե իրեն վատ զգա: Նա վախենում էր սխալվելուց, վախենում էր ուրիշների աչքին «վատը» երևալուց: Նրա էներգիան զրո էր:


Նա փորձել էր ամեն ինչ.

1. Բժիշկների անվերջ շրջան. Հարյուրավոր հետազոտություններ, որոնք միայն ժամանակավոր էին հանգստացնում: Հենց դուրս էր գալիս հիվանդանոցից՝ տագնապը հետ էր գալիս:

2. Հանգստացնող դեղեր. Դրանք պարզապես «քնեցնում» էին ցավը, բայց չէին բուժում: Աննան իրեն «բանջարեղեն» էր զգում, բայց վախը մնում էր ներսում:

3. Հոգեբանների հետ զրույցներ. Նա ժամերով պատմում էր իր խնդիրների մասին, լաց էր լինում, բայց հաջորդ օրը խուճապի նոպան նորից խեղդում էր նրան:


Աննան հասել էր կրիտիկական կետի: Նա այլևս չէր կարողանում լիարժեք ապրել: Նա ներկա էր իր երեխաների կյանքում, բայց միայն ֆիզիկապես: Մտքերով նա միշտ իր տագնապի մեջ էր:


Գաղտնիքը ձեր մարմնի մեջ չէ, այլ ձեր ենթագիտակցության


Երբ մենք սկսեցինք աշխատել, ես Աննային ասացի այն, ինչ հիմա ասում եմ ձեզ. Տագնապը հիվանդություն չէ: Դա ենթագիտակցական մեխանիզմ է:


Պատկերացրեք մի տուն, որի հիմքը սկսել է քանդվել: Իմաստ ունի՞ ներկել պատերը կամ փոխել կահույքը: Ոչ: Տունը շարունակելու է դողալ:


Ձեր հիմքը ձեր մանկությունն է և մայրիկի հետ կապը: Երեխայի համար հիմնական անվտանգությունը գալիս է մայրիկից: Եթե մանկության տարիներին (մինչև 10-12 տարեկան) մայրիկը եղել է խիստ, անհանգիստ կամ էմոցիոնալ առումով անհասանելի, ձեր ներսում անվտանգության մեխանիզմը կոտրվել է:


Ձեր ենթագիտակցությունը սովորել է միշտ լինել զգոն: Այն միացրել է տագնապի կոճակը և մոռացել անջատել: Եվ հիմա, տարիներ անց, ձեր մարմինը պարզապես արձագանքում է այդ հին կարգավորմանը:


Դուք չեք կարող դա բուժել տրամաբանությամբ կամ դեղերով: Դուք պետք է վերադառնաք ենթագիտակցության մեջ այն կետին, որտեղ սկսվել է վախը, և վերականգնեք այդ ներքին անվտանգությունը:


Ինչպե՞ս դադարել լինել տագնապի գերին


Աննայի հետ մենք չենք «բուժել» սրտխփոցը: Մենք վերականգնեցինք նրա ներքին «հիմքը»: Մենք աշխատեցինք ենթագիտակցության հետ՝ փոխելով այն հին մեխանիզմը, որը ստիպում էր նրան վախենալ:


Այսօր Աննան այլևս չի ստուգում իր պուլսը ամեն 5 րոպեն մեկ: Նա ուղղակի ապրում է:


Եթե դուք զգում եք, որ այս պատմությունը ձեր մասին է...

Եթե դուք հոգնել եք բժիշկներից ու անարդյունք զրույցներից...

Ես հրավիրում եմ ձեզ ախտորոշիչ սեանսի:


Ի՞նչ կտա ձեզ այս հանդիպումը


  • Մենք կգտնենք ձեր տագնապի իսկական արմատը ձեր ենթագիտակցության մեջ (որտեղ է կոտրվել ձեր անվտանգությունը):
  • Դուք կհասկանաք, թե ինչու է ձեր մարմինը հենց այդպես արձագանքում և ինչպես է դա կապված ձեր մանկության հետ:
  • Դուք կստանաք հստակ քայլերի պլան՝ ինչպես անջատել այդ տագնապի մեխանիզմը մեկընդմիշտ:

Որքա՞ն արժե սա


Սովորաբար իմ անհատական աշխատանքը արժե 380.000 դրամ, բայց քանի որ ես ուզում եմ, որ դուք համոզվեք մեթոդի արդյունավետության մեջ, այս ախտորոշիչ սեանսի արժեքը ընդամենը 10.000 դրամ է:


Սա կախարդական հաբ չէ: Սա առաջին քայլն է դեպի իրական ազատություն:


Ինչպե՞ս գրանցվել


Լրացրեք ներքևում ձեր տվյալները և ես կկապվեմ ձեզ հետ WatsApp-ով՝ հանդիպման ժամը նշանակելու համար։


Հ.Գ. Տագնապը ինքն իրեն չի անցնի: Այն միայն ավելի կխորանա, եթե չփոխեք ներքին մեխանիզմը: Դուք կարող եք շարունակել դեղեր խմել, կամ կարող եք վերջապես «սարքել» հիմքը և սկսել շնչել լիաթոք: Ընտրությունը ձերն է:

Արմեն Խաչատրյան
The results in each specific case for each participant in the program or webinar may differ. Be careful and always consult with your accountant, lawyer or professional advisor before taking action on this or any information related to a change in your lifestyle, your business, or your finances. You alone are responsible for your decisions, actions and results in life, and by registering here you agree not to try to hold us accountable for your decisions, actions or results at any time and under any circumstances.
Made on
Tilda